HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբուք. արգելափակված մեքենաները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերվել

Հունվարի 31-ին` ժամը 21.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով 5 ավտոմեքենա է արգելափակվել: Ժամը 22.45-ի դրությամբ «Ճանշինի» աշխատակիցները ճանապարհը մաքրել են, երթեւեկությունը վերականգնվել է: Հունվարի 30-ին` ժամը 01.45-ին, ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել, եւ անհրաժեշտ է օգնություն: Գավառի «Ճանշինի» աշխատակիցները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 07 ՍՏ 994 պետհամարանիշի ավտոմեքենան: Նույն օրը` ժամը 19.20-ին, ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհին արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարար ջոկատի փրկարարների օգնությամբ 14 ավտոմեքենա է դուրս բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter