HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքների՞ն

Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Հելհելյանը իր մեկնաբանությունն է տարածել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք այն: Վերջին մի քանի օրերին ինտենսիվորեն քննարկվում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը, որը նախատեսում է երկարատև վարկավորման ճանապարհով բնակարաններով ապահովել երիտասարդ ընտանիքներին: Պետության կողմից նման ծրագրի առաջ քաշումը ողջունելի է: Սակայն եթե հաշվի առնենք, որ այս ծրագիրը ի սկզբանե խնդիր ունի բնակարաններով ապահովել առավել անապահով և թիրախային խմբերի երիտասարդ ընտանիքներին, ապա պարզ կդառնա, որ այն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Պատճառը ներկայացվող պահանջներն են: Բանն այն է, որ ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք կարող են մուծել նախնական 5 մլն դրամ և ներկայացնել 400 հազար դրամի եկամուտ մեկ ամսվա կտրվածքով: Նման հնարավորություն Հայաստանում ունեն միայն մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք բնակարան գնելու համար հաստատ պետական աջակցության կարիք չունեն, ինչը նշանակում է, որ սա ոչ թե երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է լուծում, այլ ավելի շատ ՀՀ Նախագահի նախընտրական խոստումը կատարելու իմիտացիա ստեղծելու խնդիր է հետապնդում, կամ ինչ-որ մեկը «գործի մեջ» դնելու փող ունի, դնելու տեղ չունի: Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Հելհելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter