HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր փոխարտգործնախարար

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր` Վասիլի Աբգարի Աթաջանյանին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Տեղեկացնենք, որ Վասիլի Աթաջանյանը նախկինում ԱԺ պատգամավոր էր, ԱԺ-ում սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, զբաղեցնում էր սոցապահովության նախարարի, այնուհետեւ մի քանի հիմնարկների ղեկավարի պաշտոնը: Բացի Վասիլի Աթաջանյանից` արտգործնախարարն ունի եւս մեկ  տեղակալ` Վարդան Բարսեղյանը, ով նախկինում ԱՄՆ-ում Ղարաբաղի ներկայացուցիչն էր: Ի դեպ, վերջերս շրջանառվող լուրերի համաձայն` Վասիլի Աթաջանյանին փոխնախարար նշանակելուց երկու ամիս անց նա կզբաղեցնի արդեն նախարարի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter