HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

11,5 տոկոսի աճ` բոլոր եկամտատեսակների գծով

«2009 թ. հարկային մարմնի կողմից հավաքագրվել են ավելի քան 19 մլրդ 280 մլն դրամ հարկային եկամուտներ, տուրքեր եւ պարտադիր սոցապահովության վճարներ, որոնք պլանավորված ցուցանիշը գերազանցել են 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա ցուցանիշը` 11,5 տոկոսով: Աճն արձանագրվել է հիմնականում բոլոր եկամտատեսակների գծով»,- ամփոփելով անցած տարին` նշել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը:

Նրա տեղեկացմամբ` ամենախոշոր հարկատու «Բեյզ Մեթըլս» ընկերության հարկային մուտքերը 2008-ի համեմատ աճել են մոտ 300 մլն դրամով: Ստուգումներով բյուջե մուտքագրված գումարները նվազել են 31,5 տոկոսով կամ 265 մլն դրամով: 2009 թ. հարկային մարմինները իրականացրել են 825 ստուգում` 2008-ի համեմատ 36,3 տոկոսով քիչ: Ստուգումների նվազումը, ըստ հարկային ծառայության պետի, պայմանավորված է ընդհանուր զանգվածային ստուգումներից ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների աստիճանական անցումով: Որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ միջոց` տարվա ընթացքում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանմանն ուղղված 119 ստուգում: Տարվա ընթացքում ստուգումներ են իրականացվել նաեւ հացի արտադրության ոլորտում. մոտ 40 հարկատուի մասով իրականացված չափագրման արդյունքներով արձանագրվել են հացի իրացումից ստացված միջին ամսական հասույթի ցուցանիշի 1,5 անգամ պակաս արտացոլումներ: Արտակ Ղուլյանի հավաստմամբ` համեմատաբար նվազել են նաեւ հարկային հանցագործությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter