HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է նախկին գյուղապետը

Հունվարի 25–ին ձերբակալվել է Լոռու մարզի Հաղպատ գյուղի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը (մականունը՝ Ավարա Ռուբո): Հաղպատի գործող գյուղապետ Սերգո Քառյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` Ռուբեն Վարոսյանը ձերբակալվել է պետական միջոցների հափշտակության եւ պաշտոնական դիրքի չարշահման մեղադրանքով: Ռուբեն Վարոսյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Ժորա Վարոսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ նոր է սկսել ծանոթանալ քրեական գործին, եւ խոստացավ մի քանի օր հետո պարզաբանումներ տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter