Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների մրցանակը
Հունվարի 31-ին Նիդեռլանդների Մաասսլույս քաղաքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» հոլանդերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն թարգմանել է Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը (Anna Maria Martirosjan-Mattaar):
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել թարգմանչուհին, կենտրոնի տնօրենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը, իսկ հյուպատոսությանը`հոլանդերեն լեզվով տպագրված բանաստեղծությունների ժողովածուի առաջին օրինակը:
Բանաստեղծությունների այս ժողովածուն վերջին տասնամյակների ընթացքում հոլանդերեն թարգմանված առաջին գիրքն է: Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը հոլանդերենով տպագրության է պատրաստել նաև «Սասունցի Դավիթ» էպոսը, որը լույս կընծայվի այս տարվա ապրիլին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել