HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկվել Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրենը

Ավելի քան երկու ժամ է` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Սարիբեկ Սուքիասյանին, և «ՍԻԼ Կոնցեռնին» պատկանող «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին փաստաբանները չեն կարողանում տեսակցել: Նրանք ոստիկանության Էրեբունու բաժնում են:

Ըստ ոստիկանության մամլո ծառայության` այսօր` 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: 2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանն այսօր` ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: «Ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter