Նա գնաց մենակ
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բելգարյանը երեկ արձակուրդ է ուղարկել Երևանի փոխքաղաքապետ, 2003 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Կամո Արեյանին` չվերադառնալու պայմանով:

Թե որն է Կամո Արեյանից ազատվելու պատճառը, առայժմ հայտնի չէ: Նշենք միայն, որ Արեյանը համարվում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կադրը:
«Որ դուք չխառնվեք, ավելի լավ կլինի»
«Ռուբեն Հայրապետյանը մեր լավ ընկերն է, մեր հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնվեք, ավելի լավ կլինի: Ուրի՞շ»,- հայտարարեց երեկ խորհրդարան եկած Գագիկ Ծառուկյանը` խոսելով Ռուբեն Հայրապետյանի ներողություն խնդրելու մասին:
Նա հրաժարվեց պատասխանել, թե ինչու է հրաժարական տվել սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը` առաջարկելով հարցն ուղղել անձամբ նրան: «Թե լրագրողները քնում-հելնում ինչ բացատրություն են գրում, բայց ես գործով իրոք բացակայել եմ հանրապետությունից»,- ասաց Ծառուկյանը:
Իսկ այն հարցին, թե ոստիկանության, հարկային կառույցներում աշխատած և անցյալում մութ կետեր ունեցող Արթուր Պետրոսյանն ինչով էր հարմար սպորտի նախարարի աթոռին, ԲՀԿ առաջնորդը կենացի նման արտաբերեց. «Ամենակարևորը` մարդը կարողանա կազմակերպել, ղեկավարել կառույցը»:
Արտահերթ համագումար
«Այս մի քանի ամիսների ընթացքում կլինի մեր արտահերթ համագումարը, և դրանից հետո, կարծում եմ, որոշակի բյուրեղացում կլինի: Պետք է փորձենք միասին ընդհանուր հայտարարի գալ, որ հասարակությունը հասկանա, որ ՀՀ ապագան այսօր միասնական դաշտ տեսնելու անհրաժեշտություն ունի: Եվ բյուրեղացում ասելով` ես նկատի ունեմ «Ժառանգության» ապագա ուղու ճշգրտումը»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ Ր. Հովհաննիսյանը:
Թերթի թղթակցի հարցին, թե արդյոք այդ համագումարի արդյունքում Ր. Հովհաննիսյանը նորից կստանձնի կուսակցության ու խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը, Ր. Հովհաննիսյանը երկիմաստ պատասխան է տվել. ««Ժառանգությունը», ինչպես և ՀՀ ողջ հասարակությունը կանգնած է կարևոր որոշումներին ընդառաջ: Դրանց մեծ մասը համագումարում կքննարկվեն` թե արժեքային, թե քաղաքական, թե կադրային»:
«Դիվանագիտական գրոհ Հայաստանի դեմ»
Երեկ այդ մասին կայքէջում նշել է թուրքական NTV-ն: Ըստ տեղեկության` թեև Լոնդոնում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն իր պաշտոնակից Նալբանդյանին է հանձնել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից բխող Թուրքիայի մտահոգությունները, սակայն Անկարան հավելյալ ջանքեր է գործադրում, որ ապահովի վավերացման գործընթացին Շվեյցարիայի և ԱՄՆ-ի միջամտությունը:
Վերոնշյալ հեռուստատեսության ստացած տեղեկությունների համաձայն` Թուրքիայի արտգործնախարարությունը որոշել է առաջիկա օրերին Շվեյցարիա և ԱՄՆ գործուղել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որպեսզի շվեյցարացի և ամերիկացի դիվանագետներին հաղորդի Անկարայի մտահոգություններն ու անհանգստությունը:
Թուրք դիվանագետը միաժամանակ Շվեյցարիայից և ԱՄՆ-ից պահանջելու է ցուցաբերել այն անհրաժեշտ նախաձեռնությունը, որը սպառնալիքներից զերծ կպահի արձաանգրությունների վավերացման գործընթացը: Ենթադրվում է նաև, որ արտգործնախարարությունն արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի արդարացիությունը հաստատող իրավական փաստաթղթով դիմի Հայաստանին, ԱՄՆ-ին, Շվեյցարիային և Ֆրանսիային:
Չփակել մարտի 1-ի էջը
Մարտի 1-ի զոհերի հարազատները երեկ հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Երեկ սկսված ԱԺ գարնանային նստաշրջանին շտապող ոչ մի պատգամավոր չմոտեցավ զոհերի հարազատներին: Զոհերի հարազատները պատասխան են պահանջում` ո՞վ և ինչո՞ւ սպանեց իրենց երեխաներին: Որդեկորույս մայրերը պահանջում էին փակված չհամարել մարտի 1-ի էջը:
Տիգրան Խաչատրյանի մոր կարծիքով` իրենց հարցերի պատասխանները իրենք կարող են ստանալ միայն իշխանափոխությունից հետո. «Մենք սպասում ենք միայն իշխանափոխության, որովհետև հասկացանք, որ այս իշխանությունների հետ ոչ մի հույս չենք կարող կապել»:
Հայաստանի ԱԳՆ-ն պիտի բողոքի նոտա հղի Թուրքիային
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին` Հայաստանի «օկուպանտ» լինելու վերաբերյալ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը «Առավոտին» ասաց. «Էրդողանի հայտարարությունների ագրեսիվությունը հայ-թուրքական անհաջող բանակցությունների հետևանք է: Գտնում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է բողոքի նոտա հղեն, քանի որ Էրդողանը իրեն թույլ է տվել անցնել դիվանագիտորեն թույլատրելի սահմանները: Բացի այդ, շանտաժի տարբեր տարրեր եմ նկատել նրա այն պնդումներում, թե ներկայումս Թուրքիայում 170 000 ծագումով հայ կա, որից շուրջ 100 000-ն ապօրինի են գտնվում երկրում: Մենք ենք առիթը տվել` մեզ հետ այսպիսի լեզվով խոսելու»:
Նոր թանկացումներ
Պաշտոնական վիճակագրության համաձայն` հունվարին դեկտեմբերի համեմատ դարձյալ գնաճ է արձանագրվել: Մասնավորապես, պարենային ապրանքները թանկացել են 1.7 տոկոսով:
«ՉԻ» - Սա բացառիկ երևույթ է այն առւոմովով, որ սովորաբար դեկտեմբերին ամանոերյա առևտրի հետ կապված, պարենային ապրանքների գները «թռնում են», իսկ հւոնվարին նորից «տեղն ընկնում»: Այս տրաի փաստորեն պատկերը բոլորովին այլ է եղել: Պարենային ապրանքներն իհարկե դեկտեմբերին «թռել են», բայց հունվարին այդ թռիչքը շարունակվել է: Պարզ ասած, հիմա սնդդամթերքն ավելի թանկ է, քնա Նոր տարուց առաջ: Ընդ որում, այս գնաճը միայն մսի թանկացւոմով բացատրելը սխալ է, որովհետև, օրինակ, կարագը նույնպես կտրուկ թանկացել է: Եվ սա այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի «համառ ջանքերի շնորհիվ» հայկական դրամն արժեզրկվելու փոխարեն դեռ մի բան էլ ամրապնդվում է, ինչի արդյունքում, փաստորեն, ներկորղների գերշահույթներն են ավելանում:
Մի խոսքով, կառավարությունը ոչ միայն չի խրատվւոմ, այլև գիտակցաբար խորացնում է հիվանդությունը: Հետաքրքիր է` մինչև ե՞րբ:
Գողը բղավում է` բռնեք գողին
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտւողար Էդւորադ Շարմազանովը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտրաարություններին, կարծիք հայտնեց, որ թուրքական կողմը ամեն պատրվակ օգտագործում է ստորագրված արձանագրությունների վավերացումը հնարավորինս հետաձգելու համար.
«սահմանադրական դտարանի որոշման կապակցությամբ Թուրքիայի, այսպես կոչված, հայտարարությունները հաստատում են, որ Թուրքիան արհեստականորեն ձգձգում է գործընթացը: Հիմա էլ կեղծիք են տարածում, թե ՄԱԿ-ը 4 որոշում է կայացրել Հայաստանի օկուպանտ լինելու մասին: Սա պտավորություն է առաջացնում, որ Էրդողանը հիշողության կորուստ ունի կամ միջազգային ճնշումների ազդեցությունից կորցրել է ինքնատիրապետումը: Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ը հստակ որոշմամբ Թուրքիան է ճանաչել օկուպանտ երկիր և դեռ 1974 թ. պահաջել է ազատել Կիպրոսի օկուպացրած 38 տոկոս տարածքը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել