Հանցագործություններ` կատարված անչափահասների կողմից
2009 թ. ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 532 հանցագործության դեպք (2008 թ.` 477): Հանցագործություն է կատարել 477 անչափահաս (2008 թ.` 282):
Հանցագործություն կատարած միայն 243 անչափահասների վերաբերյալ գործերն են ուղարկվել դատարան, 234-ի դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է:
Անչափահասների կողմից քրեական հետախուզության գծով կատարված 310 հանցագործության դեպքերից 259-ը եղել է գույքի հափշտակություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել