Հունվարին հայտնաբերված հետախուզվողները
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրի` 2010 թ. հունվարին ոստիկանության տարբեր տորաբաժանումների կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 63 անձ: Նրանցից 1-ը հետախուզվում էր սպանության, 2-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը` ավազակության, 5-ը` գողության, 6-ը` խարդախության, 1-ը` յուրացնելու կամ վատնելու, 3-ը` խուլիգանության, 2-ը` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 2-ը` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, 1-ը` դասալքության համար, իսկ 15-ը` այլ երկրների կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել