HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

Նախաքննական մարմինը կարճել է ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ  Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` ապացույցների անբավարարության  հիմքով: Կարճվել է նաև նույն գործով անցնող Սահակ Մուրադյանի ու Հերբերտ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Ինչպես «Հետք»-ին փոխանցեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը, չնայած գործը կարճվել է ապացույցների անբավարարության պատճառով, բայց իրենք «այդքան էլ համամիտ չեն» դրա հետ և պատրաստվում են բողոքարկել. «Երևի հասկացան, որ դժվար կլինի այս գործով դատավճիռ ստանալը, իսկ Տիգրան Առաքելյանը պետք է լինի տուժողի կարգավիճակում և ոչ թե մեղադրյալի»: Փաստաբանի փոխանցմամբ` իրենք բողոքարկելուց էլ որևէ ակնկալիք չունեն: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին Երևանում, երբ երիտասարդները բաժանում էին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկման  թռուցիկները: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter