30 հայտ` «Եվրատեսիլ»-ի առաջին փուլի համար
«Եվրատեսիլ» երգի 55-րդ մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար ստացվել է 30 հայտ: «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակությունը գլխավորող Դիանա Մնացականյանը «Հետք»-ին ասաց, որ հայտեր եղել են ոչ միայն Հայաստանից, այլև Կիպրոսից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից: «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտ են ներկայացրել Էմմին և Միհրանը, Ռազմիկ Ամյանը, Հայկ Կասպարովը, Էվա Ռիվասը, Արմանը և Գուժը և այլք:
Դիանա Մնացականյանի խոսքերով` այս տարի շատ ավելի դժվար է լինելու ընտրությունը: Ներկայացված գրեթե բոլոր երգերը սիրո մասին են, սակայն գերակշռում են տարբեր ոճերը` փոփ, ռոք, ջազ, Էլեկտրափոփ:
Նշենք, որ փետրվարի 2-ից մինչև 10-ը Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը կընտրի 10 լավագույն երգերը, իսկ փետրվարի 14-ին` հեռուստատեսային ընտրության փուլում, 50/50 հարաբերակցությամբ (ժյուրի որոշմամբ և ուղարկված հաղորդագրությունների միջոցով), կընտրվի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող մասնակիցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել