HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Փետերվարի 4-ին` ժ. 18:00-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Շնորհանդեսին ներկա կլինի նաև գրքի հեղինակը, որը գրքի ներկայացումից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին: Այս աշխատության մեջ իրենց արտացոլումն են գտել ժողովրդական դիվանագիտության կիրառմամբ հակամարտությունների լուծման վերաբերյալ Դեյվիդ Ֆիլիպսի իրազեկող և ոգևորող գաղափարները: Այստեղ ամփոփված են 2001-2004 թթ. հայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության (Track Two diplomacy) նախաձեռնությունների փորձը և դասերը: Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004 թթ. Թուրքիայում և Կովկասում քաղաքացիական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրերի ղեկավարն էր, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը: Ներկայում նա Ամերիկյան համալսարանի Կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղության հաստատման ծրագրի ղեկավարն է, Նյու Յորքի համալսարանի Քաղաքագիտության բարձրագույն դպրոցի դոցենտ, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտական կենտրոնի գիտաշխատող: Նախկինում Դեյվիդ Ֆիլիպսն աշխատել է ՄԱԿ-ի քարտուղարությունում՝ որպես գլխավոր խորհրդական, և ԱՄՆ պետդեպարտամենտում՝ որպես արտաքին գործերի փորձագետ և գլխավոր խորհրդական: Բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է:
«

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter