Թմրամիջոց` դատապարտյալ որդուն
Փետրվարի 1-ին Արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ հունվարի 19-ին` ժամը 14.00-ին, 1957 թ. ծնված Գայանե Մ.-ի կողմից դատապարտյալ որդուն` 1990 թ. ծնված Մխիթար Գ.-ի համար բերված հանձնուքում, օճառահեղուկի տուփի մեջ, հայտնաբերվել է 28,473 գրամ «մարիխուանա» թմրամիջոց, ինչպես և «դիազեպամ», «մեթադոն», «կլոնազեպամ» և «տրամադոլ» դեղամիջոցների համապատասխանաբար 30, 91, 67 և 40 դեղահաբ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել