HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հակակարկտային կայաններ կտեղադրվեն նաեւ Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ներկաների ուշադրության կենտրոնում էր Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը այս ոլորտում` նշելով, որ նրա կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում տեղադրված համակարգերը կարող են իրենց կիրառումը ունենալ նաեւ Արցախում: Նախագահը կարեւորել  է հանրապետությունում հակակարկտային մի քանի կայանների փորձնական տեղադրումը մինչեւ անձրեւային սեզոնի սկսվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter