«Հայլուրի» ղեկավարը հրաժարական է տվել

Երեկ հրաժարական է տվել «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար Հարություն Հարությունյանը: Վերջինս «Հետքին» հայտնեց, որ իր հրաժարականը պայմանավորված չէ որևէ կոնֆլիկտային իրավիճակով: Ըստ մեր տեղեկությունների` Հ. Հարությունյանին Հանրային հեռուստաընկերությունում առաջարկել են զբաղեցնել այլ պաշտոն, սակայն մեզ հետ զրույցում այս մասին նա ոչինչ չասաց:
«Հետքի» հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու հրաժարականից հետո, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ որոշ ժամանակ կհանգստանա, այնուհետև կորոշի հետագա անելիքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել