HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ամուսնությունների աճ և ամուսնալուծությունների նվազում

Եթե 1990 թ. Հայաստանում տարեկան 28 հազար ամուսնություն էր գրանցվում, 2000 թ. այդ ցուցանիշն ավելի քան 2 անգամ նվազել է` հասնելով 11 հազարի: Իսկ այսօր տարեկան գրանցվում է 18 հազար ամուսնություն: Ամուսնության 28 հազար ցուցանիշի դեպքում տարեկան գրանցվում էր 4000 ամուսնալուծություն: 2000-ին դրանց թիվը 1100 էր, իսկ այսօր 2920 ամուսնալուծության դեպք է արձանագրվել: «Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 1 ամուսնալուծության դեպք է գրանցվել, և այս ցուցանիշը ստաբիլ է վերջին տարիների ընթացքում»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքերով` ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրության աղբյուրը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինն է և մարդահամարը, որը իրականացվում է 10 տարին մեկ անգամ: «Երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական փոփոխություններից անմասն չմնաց նաև ժողովրդագրությունը: Վիճակագրության մեջ ներառված են միայն այն ամուսնություններն ու ամուսնալուծությունները, որոնք գրանցված են եղել: Եթե ամուսնությունները տեղի են ունեցել համաձայնեցմամբ, առանց գրանցումների, դրանք վիճակագրական  դաշտում չեն»,- նշեց Կ. Կույումջյանը: Ամուսնությունների և ամուսնալուծությունների 1/3-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին` պայմանավորված բնակչության տեղաբաշխմամբ: 2009 թ. Երևանում գրանցվել է 6831 ամուսնություն և 1249 ամուսնալուծություն: Առավել մեծ թվով ամուսնություններ են գրանցվում Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում: «Ամենապասիվը» Սյունիքի, Արարատի, Տավուշի մարզերն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter