HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում փետրվարի 2-ին տեղի է ունեցել նախարար Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային օլիմպիական օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը 2010 թ. փետրվարի 12-ից մարտի 1-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք և 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք և 10 կմ), ամերիկահայ լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք) և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք): ՀՀ մարզական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Պատվիրակության կազմում են մարզիչներ Սլավիկ Սարգսյանը, Գագիկ Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Լյովա Հարությունյանը, Ասատուր Պողոսյանը և մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter