Իշխանությունները մեզ կուտե՞ն, եթե ԵԽԽՎ-ի լծակները չլինեն
«Եթե Եվրախորհրդի լծակները չլինեն, ապա մեր իշխանության մեջ մարդակերներն ավելի կշատանան եւ որոշ ժամանակ անց այստեղ մարդ չի մնա, բոլորին կերած կլինեն»,- այսօր «Հետքի» հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը: Կարեւորելով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դերը` տիկին Փոստանջյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում: «Երբ մտնում ես Եվրոպայի Խորհրդի շենք, աջ կողմի վրա հուշաքար է դրված` Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ես կարծում եմ, որ ձախ կողմում էլ պետք է տեղադրված լինի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակի հիշաքարը, բայց Եվրոպայի Խորհուրդը երկակի ստանդարտներ է կիրառում»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել