HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Պրեսկոտը բողոքում էր, Կոլոմբիեն ձեռքս էր համբուրում»

«Հայաստանի հարցով համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի համար իմ ներկայությունը ԵԽԽՎ-ում անցանկալի է, Պրեսկոտն ինձ հարցնում էր, թե ես ինչու եմ բողոք ներկայացրել իրենց դեմ, նա շատ դժգոհ էր, իսկ Կոլոմբիեն, որ անգլերեն չէր խոսում, միայն ձեռքս էր համբուրում եւ ասում էր, որ պետք չէ բողոքել իրենց դեմ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ԵԽԽՎ նստաշրջանի մանրամասները ներկայացրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Փոստանջյանի բողոքը վերաբերում էր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի` դեկտեմբերի 17-ի նիստին չներկայանալու վերաբերյալ, քանի որ այդ օրը զեկուցողների բացակայության պատճառով Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկումը չէր կայացել: Զարուհի Փոստանջյանի կարծիքով` համազեկուցողները համագործակցում են ՀՀ իշխանությունների եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter