HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանի անփույթ վերաբերմունքի հետեւանքով մեղադրյալը դիմել է փախուստի

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009թ. նոյեմբերի 4-ին` ժամը 14:15-ի սահմաններում, լքել է  օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ: Արդյունքում`  հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գուրգեն Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս  եւ օգտվելով այդ հանգամանքից` դիմել է փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն  ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter