HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը` Վաշինգտոնում

Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպությունը հայտարարում է «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովի մասին, որը տեղի կունենա ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում,  2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը: Համաժողովի օրակարգում  համակողմանի քննարկումներ են՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ: PFA-ը «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ համաժողովին մասնակցելու է հրավիրել մտավորականների, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչների բավականին ներկայացուցչական հատված՝ քննարկելու Հայաստանի և Սփյուռքի միջև նոր առանցքային հարաբերությունների և ժամանակի թելադրանքով պարտադրված մարտահրավերներին իրատեսորեն արձագանքելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ PFA-ը մասնակցիների աննախադեպ ներկայացուցչականություն էր ապահովել համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված իր 1-ին Բարձր մակարդակի համաժողովում, որը տեղի ունեցավ 2009 թ. մայիսի 25-ին, Երեւանում:  Նրա հրավերով համաժողովին մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանցի տնտեսագետներ, բարձրաստիճան հեղինակավոր մասնակիցներ Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև տնտեսագիտական ոլորտի առաջատար գործիչներ Հայաստանից, այդ թվում՝ ՀՀ հինգ նախկին վարչապետեր: Համաժողովի առաջին օրը՝ փետրվարի 28 ին, Վաշինգտոնի բարձրակարգ ընդունելությունների “Cosmos” ակումբում PFA-ը կներկայացնի իր ՝«Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը: Երկրորդ օրը՝ մարտի 1-ին, Համաժողովը կշարունակվի Ջորջթաուն համալսարանում: Այդ օրը համաժողովում հատուկ ուղերձով հանդես կգա ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Երրորդ օրը՝ մարտի 2-ին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շուրջ երկխոսությունը կշարունակվի երիտասարդ մասնագետների շրջանակում: Նրանց համար Վաշինգտոնում բարենպաստ մասնագիտական դաշտ ապահովելու նպատակով նախատեսված են թեմատիկ ուսուցողական հանդիպումներ՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների և ընկերությունների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter