«ԳեոՊրոՄայնինգը» պատրաստվում է լրացուցիչ միջոցներ ներդնել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը պատրաստվում է իր` Հայաստանում գտնվող ԱՊՄԿ ՓԲԸ-ում լրացուցիչ միջոցներ ներդնել: Ներդրումների ծավալները առայժմ ճշգրտվում են և վերջնական գումարը հայտնի կդառնա հարստացման գործարանի վերակառուցումից հետո, որի ավարտը պլանավորվում է մոտավորապես երկու տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Վերջին շրջանում պղնձի և մոլիբդենի համաշխարհային գները սկսել են աճել, ինչը զգալիորեն ավելացրել է ընկերության շահույթը, և որի շնորհիվ ընկերությում ներդրումների իրականացումը առավել հեռանկարային է դարձել: Ներդրումներից մեկը 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 14 միլիոն դոլար վարկի տրամադրումն էր:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը ԱՊՄԿ-ին բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունեց` մարման 4 տարի ժամկետով: Գումարը տրամադրվեց Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված 500 միլիոն դոլար կայունացման վարկի շրջանակներում: Կառավարության կողմից տրամադրված վարկը նախատեսվում էր ներդրումային ծրագրի իրականացման համար, որը ներառում էր տեխնիկայի ձեռքբերումը և գործարանի վերակառուցումը: Վարկի միջոցների մի մասը օգտագործվեց հանքարդյունաբերական մեքենաներ գնելու համար, որոնք արդեն ներմուծվել են և շահագործվում են, մասնավորապես` գնվել են 55 տոննա հզորությամբ ԲելԱզ մակնիշի 5 ինքնաթափեր:
2009թ. վերջին ձեռք բերվեցին նաև «ԲելԱզ» մակնիշի անվավոր բեռնող մեքենա և երկու ՏԿ անվավոր տրակտոր, և մեկ տրակտոր` բուլդոզերային փխրեցնող սարքավորումներով: Հանքարդյունաբերական տեխնիկայի գնումը և գործարանի վերակառուցումը կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի իրականացման բաղկացուցիչ մասն են կազմում, որն ուղղված է արդյունահանման ծավալների մեծացմանը և ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
Գումարի մուս մասը օգտագործվեց ֆլոտացիոն սարքավորումների գնման համար 2010թ սկզբին: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում երկար տարիներ շահագործվող տեխնիկան բարոյապես և ֆիզիկապես մաշվել էր, քանի որ կոմբինատում ստեղծման պահից լուրջ միջոցներ չէին ներդրվել, որի հետևանքով ծախսերը մշտապես աճում էին: Նոր հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերման շնորհիվ հնարավոր կդառնա մեծացնել հանքաքարի արդյունահանման ծավալները և բարձրացնել հանքավայրի շահագործման արդյունավետությունը: ՀՀ կառավարության կողմից տրամադրված վարկի գումարն ամբողջությամբ պլանավորվում է յուրացնել 2010 թվականին: 2009 թ. դեկտեմբերի 1-ից ընկերությունը արդեն սկսել է բյուջետային վարկի տոկոսադրույքները վճարել:
Հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը` ԳեոՊրոՄայնինգ Գրուպը պլանավորում է վերակառուցման գործընթացն ավարտել 2011 թվականին: Վերակառուցումը կընթանա առանց արտադրական պրոցեսների կանգնեցման: Կշարունակվի սարքավորումների հետագա փոխարինումը նոր սարքավորումներով, որոնք արդեն գնվել են և ներկայումս գտնվում են մաքսազերծման ձևակերպումների փուլում:
2009թ-ի երկրորդ կիսամյակում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերամշակել է մոտ 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը 5 տոկոսով առավել է 2008թ-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշից: Ընկերության կանխատեսումների համաձայն հանքարդյունահանման և վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչև 3-3,5 միլիոն տոննա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել