HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբացվի ԱԺ արտաբյուջետային միջոցների հաշիվ

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր ընդունած երկու որոշումներից մեկով կառավարությունը լրացում է կատարել նախկին որոշման մեջ, մյուսով կանոնակարգել փորձաքննությունների կատարման ծառայությունների գծով ՀՀ դատախազության կողմից 2010 թ. իրականացվող պետպատվերը։ Որոշման հավելվածով սահմանվում է, որ 2010 թ. ընթացքում դատախազությունը պետք է ձեռք բերի 5 հազար 635 փորձաքննության կատարման ծառայություն` 28 փորձագիտական տեսակով, 2010 թ. պետբյուջեի ծախսային ծրագրով 161836.3 հազար դրամի չափով նախատեսված միջոցների հաշվին։ Գործադիրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված ֆիզիկական եւ բարոյապես մաշված հեռախոսակայանի վաճառքից ստացված եկամուտը թույլատրել է օգտագործել կապի համակարգի զարգացման նպատակով։ Կառավարությունը, ընդունելով «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2010 թ. պետպատվերի մասին» որոշումը, սահմանել է, որ ընթացիկ տարում պետք է վերապատրաստվի 680 հատուկ ծառայող եւ հատուկ ուսուցում ստանա 703-ը։ Կառավարությունը լրացում է կատարել նաև ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում եւ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկում ավելացրել մաքսային միջնորդական գործունեությունը։ Դրանով իսկ, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, ակնկալվում է «Հայփոստ» ՓԲԸ մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության եւ մատչելիության ապահովում։ Գործադիրը որոշում է կայացրել Ազգային Ժողովի արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին` նկատի առնելով ԱԺ կարողությունների զարգացման համար նվիրատվության տեսքով գումարների շրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter