HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազդ Վարոսյանը՝ Ալավերդու քաղաքապետ

Ըստ Ալավերդի քաղաքում կազմակերպված ընտրությունների ամփոփիչ արդյունքների՝ քաղաքապետ է ընտրվել Արտավազդ Վարոսյանը: Թիվ 31 ընտրատարածքի Ալավերդի քաղաքի 15 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող16 հազար 520 հոգուց ընտրությանը մասնակցել է ընդամենը 4027 մարդ:

Քվեարկության արդյունքում գրանցվել է 5 անճշտություն, անվավեր է ճանաչվել 155 քվեաթերթիկ: Արտավազդ Վարոսյանը ստացել է 3 հազար 484 քվե, Կամո Բաբայանը՝ 386:

Հիշեցնենք՝ Ալավերդու քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել հուլիսի 28-ից` Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին Լոռու մարզպետ նշանակելուց հետո: Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանը Նալբանդյանի տեղակալն էր, իսկ Կամո Բաբայանը՝ Ալավերդու ներքաղաքային տրանսպորտը կարգավորող «Քարափ-տրանս» ՍՊԸ-ի տնօրենը: 

Մեկնաբանություններ (2)

Marianna
Կարող եք ասել, թե ինչպես է ստացվել, որ Ալավերդին ունի 16.520 բնակիչ, սակայն ընտրողների թիվն էլ 16.520 է։ Այս թիվն իմացել ենք թիվ 31 ԸԸՀ-ից։ Անհեթեթություն է...
Art
Ալավերդին ունի 16520 բնակիչ... Այս թվի մեջ ընդգրկված են նաև մինչև 18 տարեկան անձինք, ովքեր ընտրելու իրավունք չունեն` ըստ Ընտրական օրենսգրքի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter