HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կներմուծվեն պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ

Այսօրվա նիստում կառավարությունը «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին եւ «Վանդսա» ՍՊԸ-ին թույլատրել է մինչեւ տարվա վերջ Հայաստան ներմուծել որոշակի տեսակով եւ քանակով պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ, որոնց արտադրությունը Հայաստանում չի իրականացվում։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` գործադիրը միաժամանակ որոշումներ է ընդունել 2010 թ. հունվարի 17-ին կայացած Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, հունվարի 24-ին կայացած Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի ղեկավարի, Արագածոտնի մարզի Սուսերի գյուղական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Պարտիզակի գյուղական համայնքի ավագանու անդամների, հունվարի 31-ին կայացած Գեղարքունիքի մարզի Երանոսի եւ Ձորագյուղի գյուղական համայնքների ղեկավարների, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի գյուղական համայնքների ավագանիների անդամների եւ Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter