HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք չեն տարանջատվի

Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար։ Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար։ Այսպիսով, ըստ կառավարության մամլո ծառայության, ընդունելի է համարվում եվրոպական երկրների փորձը, երկրներ, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց` հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter