Ավազակային հարձակում. տուժողը 81-ամյա կին է
Նախօրեին Տափերական գյուղի բնակչուհի, 81 տարեկան Անահիտ Մ.-ն դիմել է ոստիկանություն և պատմել մեկ օր առաջ իր նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները: Մինչ այդ նա իրավապահներին պարզապես չէր կարողացել դիմել, քանի որ գտնվել է տանը` անօգնական վիճակում:
Փետրվարի 1-ին` ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, դռան փականը կոտրելով, մուտք է գործել Անահիտ Մ.-ի բնակարան, ծեծի ենթարկել նրան և հափշտակելով վերջինիս ոսկյա ականջօղերն ու մատանին` դիմել փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել