HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու առողջապահական կենտրոնն այսուհետև աշխատելու է առանց պարտքերի

Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն այսօր  «Հետք»-ին տեղեկացրեց, որ 2010թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնն այլևս աշխատելու է առանց պարտքերի: «2010թ.-ի հունվար ամիսը սկսել էինք 1,5 մլն դրամ կրեդիտորական պարտքով, վճարովի մուտքերով` փետրվարի 1-ի դրությամբ, այլևս ոչ մի կրեդիտորական պարտք մեր առողջապահական կենտրոնը չունի»,- ասաց նա:

Ստեփան Մոսինյանը նաև տեղեկացրեց, որ 2007թ.-ի նոյեմբերի 23-ին, երբ ձևավորվել է առողջապահական կենտրոնը, 3 միաձուլված առողջապահական հիմնարկների պարտքերի գումարային արդյունքում կենտրոնի պարտքը կազմել է 43 մլն դրամ, որից 36 մլն դրամը եղել է Ալավերդու հիվանդանոցի, 3 մլն դրամը` ծննդատան և 4 մլն դրամը` պոլիկլինիկայի պարտքերը: «Ներկայումս առողջապահական կենտրոնը մարել է բոլոր այդ պարտքերը»,- ասաց Ս. Մոսինյանը: «Սոցներդրումների հիմնադրամի» ներդրումներով 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին սկսված 108 մլն դրամ նախահաշվային արժեքով Ալավերդու առողջապահական կենտրոնի հիվանդանոցային մասի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին Ս. Մոսինյանը տեղեկացրեց. «Սա առաջին փուլն է, ավարտվելու է 2010թ.-ի ապրիլի 1-ին, հուսով ենք, որ առաջին փուլն ավարտվելուն պես, կհաջորդի 2-րդ փուլը, որի համար արդեն սոցներդրումների հիմնադրամը հատկացրել է 80 մլն դրամ, որից շուրջ 20 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում»: Առողջապահական կենտրոնի ծերացող բժշկական կադրերի երիտասարդացման մասին կենտրոնի տնօրենը հայտնեց, որ դրանք ՀՀ Առողջապահության և ՀՀ Կրթության նախարարություններում քննարկման փուլում են, իսկ վերանորոգված հիվանդանոցի կահավորման համար իրենց առաջարկություններն առաջիկայում ներկայացնելու են Առողջապահության նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter