HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հույս ունեն, որ ԿԸՀ նախագահը կենթարկվի պատասխանատվության

Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը, հաշվի առնելով 10-րդ ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության հետընտրական գործընթացներում ստեղծված իրավիճակը, այսօր դիմում-առաջարկություններ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Դիմելով նախագահ Սարգսյանին կենտրոն դիտորդական առաքելության ղեկավար նշել է, թե «բազմիցս Ձեզ տեղեկատվություն ենք ներկայացրել  թիվ 10-րդ  ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրության նախպատրաստման և անցկացման, ինչպես նաև հետընտրական գործընթացների ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին: Սակայն, այդ կապակցությամբ ոչ միայն որևէ դրական տեղաշարժ դեռևս չենք արձանագրել, այլև անգամ պատասխանատվության չի ենթարկվել Ձեր ներկայացուցիչ - ԿԸՀ նախագահը` դիտորդական մեր առաքելության աշխատանքներն ակնհայտ  խոչընդոտելու համար: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 49-րդ և Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածներով սահմանված դրույթները` հույս ենք հայտնում, որ համապատասխան միջոցներ դեռևս կձեռնարկվեն»: Իսկ ՍԴ նախագահ Հարությունյանի Անահիտ Սարգսյանը խնդրել է պարզաբանել 27.01.10 թ.-ի «Բարձր դատարանի թիվ ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշման 2-րդ կետում  բերված «ծանրաբեռնվածություն» հասկացության կապակցությամբ: Խնդիրը  նրանում է, որ, ըստ մեր դիտարկումների, 2003 թ. և 2007 թ. ԱԺ մեծամասնական  ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննություններն անցել են Բարձր դատարանի առավել գերբեռնվածության պայմաններում, սակայն բոլոր դիմումները քննվել են սահմանված մեկամսյա ժամկետում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter