HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Հեղաշրջում է եղել ԵԽԽՎ կայքում երեկ տեղադրվել է բանաձևի սենսացիոն մի նախագիծ, որով ՀՀ իշխանությունները մեղադրվում են` 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում լայնածավալ բռնություններով ու հետապնդումներով ուղեկցված ռազմական հեղաշրջում իրականացնելու մեջ: Նախագծի հեղինակը ԵԽԽՎ շվեդական պատվիրակության ղեկավարն է: Նախագծի տակ ստորագրել են ԵԽԽՎ 20 պատգամավորներ: Պատրաստվում են պաշտոնական քարոզարշավի՞ն Հարություն Հարությունյանի հրաժարականը, թերթի տեղեկություններով, 2012 և 2013 թվականների համապետական ընտրություններին ընդառաջ պաշտոնական քարոզարշավի նախնական մեկնարկն է: Ըստ այդ տեղեկությունների` պաշտոնական եթերով և քարոզչությամբ պետք է զբաղվի Սերժ Սարգսյանին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի (ղեկավար` Արա Սաղաթելյան) ջահելների թիմը: Կան խոսակցություններ, որ կոնկրետ համակարգողը կարող է լինել, ասենք, «Կայմ» հեռուստաընկերության տնօրեն, վերջերս ՀՀ նախագահի խորհրդականներից մեկի օգնականի դերը ստանձնած Ավետիս Բերբերյանը, որը սերտ հարաբերությունների մեջ է նաև նշված կենտրոնի հետ: Նա, ըստ որոշ տեղեկությունների, համակարգում է նաև «Ազատամտություն» թերթի աշխատանքները: Հիշեցնենք նաև, որ դաշնակցական Հարություն Հարությունյանի պաշտոնանկության մասին լուրերն արդեն վաղուցվանից էին շրջանառվում: Եվ չնայած ժամանակին ռադիոյում և «Հայլուրում» դաշնակցականների («Ռադիոլուրի» տնօրեն Վաչե Սարգսյանը նախկին դաշնակցական է) հայտնվելուն, Հ1-ի ղեկավարությունը հատկապես նախընտրական շրջանում սկսում է խիստ խանդոտ դառնալ ՀՅԴ-ի նկատմամբ և ակտիվ հակաքարոզչություն է անում այս կուսակցության դեմ: Կարմիր կովը կաշին չի փոխի «ՀՀՇ-ի իշխանությունից անցել է ավելի քան մեկ տասնամյակ ու չնայած այսօր մեր կյանքում եղած շատ ու շատ թերություններին ու սխալներին, հստակ առաջընթաց է ապրել Հայաստանը: Թեև դանդաղ ու բազմաթիվ սխալներով, բայց մեր երկրում նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում: Այս նոր մոդելից ՀՀՇ-ն շվարել է, քանզի ընդդիմությունը կարող է օրաթերթեր ունենալ, որոնք չեն փակում ու համակարգիչներն էլ չեն խլում: Հիմա ընդդիմադիր կուսակցությունը կարող է Ազգային ժողովում խմբակցություն ունենալ և իր դիրքորոշումները արտահայտել, քանի որ նրան չեն արգելել ընտրություններին մասնակցել: Եթե ՀՀՇ-ն ինչ-որ հրաշքով վերադարձնի իշխանությունը, դատելով իր այսօրվա գնահատականներից, ընդդիմության հետ վարվելու է նույն կերպ, ինչպես պատկերացնում է ընդդիմության «բնական» վիճակն այսօր»,- համոզված է Վահան Հովհաննիսյանը: Իրականությունը հնարավոր չէ թաքցնել «Եթե անգամ Եվրոպա մեկնող մեր պատվիրակությունների բոլոր անդամներն էլ բոլոր հնարավոր ամբիոններից կարդան ՀՀ ԱԺ նախագահի վարժ ձեռքով գրված հայկական իրականությունը վառ գույներով գունազարդած միևնույն տեքստը, դրանից ազատ աշխարհի կարծիքը մեր երկրի մասին դեպի լավը չի փոխվի: Այսօր բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում»,- անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ կատարվածին` «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Բա մինչև հիմա ի՞նչ էիք անում «Բոլորս պետք է կարդանք` ինձանից սկսած, ես էլ եմ սկսել կարդալ օրենքներ»,- նախօրեին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «ՉԻ» - Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը երկու հիմնական բաղադրիչ ունի. լավատեսություն և անկեղծություն: Նա փաստորեն անուղղելի լավատես է, որովհետև «բոլորս պետք է կարդանք» արտահայտությունն ինքնին ենթադրում է, որ ԱԺ բոլոր պատգամավորները կարդալ գիտեն: Ինչ վերաբերում է անկեղծությանը, ապա պրն Աբրահամյանը փաստորեն ընդունում է, որ մինչև հիմա «բոլորը» օրենքներն ընդունում էին առանց կարդալու: Այլ կերպ ասած, ընդամենը կոճակ էին սեղմում և դրանով իրենց առաքելությունը համարում ավարտված: Սա իսկապես բացառիկ անկեղծություն է, որովհետև պատգամավորների հիմնական գործը, մեծ հաշվով, հենց օրենքների նախագծեր կարդալը պիտի լիներ, ու հիմա պարզվում է, որ նրանք դրանով չեն զբաղվել: Պատկերացրեք` խանութի մենեջերը «կասիրներին» հրավիրի ժողովի ու հայտարարի, թե «սրանից հետո բոլորդ գումարը ստանալի անպայման կհաշվեք»: Ի դեպ, այս գումարման Ազգային ժողովն աշխատում է արդեն երրորդ տարին: Հրեաները միանում են Հայոց ցեղասպանության դատապարտման գործին Վերջին ժամանակներում նկատվող լարվածությունը, նույնիսկ փոխադարձ վիրավորանքները իսրայելա-թուրքական հարաբերություններում ստիպել են հրեաներին` հիշել «արդի մարդկության մեծագույն ոճիրը»` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բացի նրանից, որ իսրայելական որոշ լրատվամիջոցներ պահանջում են դատապարտել Թուրքիային հայերի ցեղասպանության համար, նաև աշխարհի տարբեր անկյուններում հրեական համայնքն է արդեն բացահայտ խոսում «1915-ի իրադարձությունների» մասին` տալով դրանց իրական անվանումը` ցեղասպանություն: ԱՄՆ-ի հրեական համայնքը միացել է հայկական համայնքին` պահանջելով նախագահ Օբամայից և Կոնգրեսից ընդունել ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձևը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter