HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ տարվա ցուցանիշից 14 տոկոսով ավելի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ 2010 թվականը ՊԵԿ-ը սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. «Հունվարի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով` պետբյուջե է մուտքագրվել 40.0 մլրդ դրամից ավելի գումար, ինչը նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցել է մոտ 14 տոկոսով, սոցիալական վճարների մասով ևս աճ է արձանագրվել. հավաքագրվել է 6.78 մլրդ դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճը կազմել է 41.8 տոկոս: Եվ այս ցուցանիշը, և, առհասարակ, համակարգում արձանագրված բարեփոխումների գոհացնող ընթացքը միանշանակ արդյունք է նաև կադրային խրախուսման այն քաղաքականության, որը տարեսկզբին քննադատության արժանացավ որոշ լրատվամիջոցների կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter