Դպրոցականը բերման է ենթարկվել
Փետրվարի 3-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Նուբարաշենի թիվ 95 միջնակարգ դպրոցից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արտյոմ Փ.-ին:
Նա խոստովանել է, որ հունվարին, պատուհանի ապակին կոտրելով` 1938 թ. ծնված Ռիմա Հ.-ի տնից գողացել է ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Փ.-ն հունվարի 5-ին, բաց դռնից մուտք գործելով, 1976 թ. ծնված Տարոն Ե.-ի տնից գողացել 1.200 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել