HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ ԱԺ ընտրությունները` մայիսի 23-ին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2010 թվականի մայիսի 23-ին նշանակելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններում 33 պատգամավորներից 17-ը կընտրվեն համամասնական, իսկ 16-ը` մեծամասնական ընտրակարգով: Այս անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան 10 կուսակցություններ: Ինչպես Հետքին հայտնեցին արդարադատության նախարարությունում, 10-րդը` «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը գրանցվել է հունվարի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter