HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

123 միլիոն դրամի բռնագանձման պահանջ

Ս/թ փետրվարի 3 և 4-ին ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի եւ հարկադիր կատարման Օպերատիվ բաժնի հետ համատեղ ստեղծված խմբի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող, բանկում գրավադրված 28 տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում էին երկու տաքսի-սերվիսներում: Հարկադիր գործողություններն իրականացվել են 2009թ. դեկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա հարուցված գործի շրջանակներում: Այն նախատեսում է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ից հոգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 123 միլիոն դրամ: Նաև արգելանք է կիրառվել 6 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում են բնակարաններ եւ առանձնատներ: Հայտնաբերվել են և 12 տրանսպորտային միջոց, սակայն ոչ սարքին լինելու պատճառով դրանք չեն տեղափոխվել ծառայության տարածք: Արգելանքի տակ գտնվող և առգրավված գույքը սահմանված կարգով օտարվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդով: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter