HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ-ն Օդային օրենսգիրք կունենա

Երեկ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ԼՂՀ Օդային օրենսգրքի մշակման հետ կապված հարցեր: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության  ժամանակ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ վարչապետի խորհրդական Դմիտրի Ադաբաշյանը: Ծավալված քննարկումների ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ Օդային օրենսգրքի մշակումը եւ ընդունումը հանդիսանում է ավիացիայի գործունեության կարեւորագույն հիմքերից մեկը, եւ այս համատեքստում ակնկալում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ սերտ համագործակցություն, որի արդյունքում հանրապետությունը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխան Օդային օրենսգիրք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter