
«Մենք գտնում ենք, որ կառավարությունը պետք է արդյունաբերությունը դիտի որպես գերակա ուղղություն տնտեսության մեջ, ցավոք սրտի, նախորդ 20 տարիներին այդպես չի եղել»,- ասում է հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Այսօր «Փաստարկ» ակումբում նա ներկայացրեց հայկական արտադրողները տեսակետը, համաձայն որի` մեր տնտեսական մտածողության մեջ պետք է արմատական փոփոխություններ մտցնել: Վազգեն Սաֆարյանը նաեւ անդրադարձավ գազի սակագնի սպասվող թանկացմանը.
«Սա բավականին լուրջ մտահոգություններ է առաջացրել արտադրողների շրջանում: Դրա համար պետք է լավ ուսումնասիրել գազի գնի ծախսային գծի հոդվածները, որոնցից մի քանիսը ենթակա են վերանայման»,- նշեց հայրենական ապրանք արտադրողների նախագահ:
Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ եթե Հայաստանի Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ապա «ՀայՌուսգազարտը» կարող է ավելի մատչելի գնով գազ մատակարարել Հայաստանին. «Մենք բանակցությունները կշարունակենք, մինչեւ հասնենք մի այնպիսի սակագնի, որն ընդունելի կլինի մեր ազգաբնակչության համար»:
Հայրենական ապրանք արտադրողները պատրաստվում են իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել