HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերկացվել է կաշառք վերցնելու պահին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Աբովյան» ՔԿՀ մի դատապարտյալ հաղորդում է տվել, որ նույն հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը 2009 թ. մայիսից «կիսաբաց» ռեժիմի կարգավիճակ տրամադրելու եւ ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար իրենից պահանջում է 23.800 ԱՄՆ դոլար կաշառք: Փետրվարի 4-ին դատապարտյալից 23.800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց հետո Կ. Համբարձումյանը փաստով բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Բացի այդ, պարզվել է, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008 թ. սեպտեմբերից մինչև 2009 թ. մայիս դատապարտյալը Կ. Համբարձումյանին տվել է ևս 2.500 ԱՄՆ դոլար կաշառք: Փետրվարի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաև դատապարտյալի քույրը, որ քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008 թ. սեպտեմբերին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008 թ. նոյեմբերին տեղամասի պետ Կ. Համբարձումյանին` 1.100 ԱՄՆ դոլար կաշառք: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter