HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ դպրոցը` համացանցում»

Ալավերդու ութ միջնակարգ եւ երկու 8-ամյա դպրոցներ հնարավորություն են ստացել պայքարել «Իմ դպրոցը` համացանցում» դպրոցական կայքերի մրցույթի հաղթողի կոչմանն արժանանալու համար: Մրցույթն անց է կացվում «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախաձեռնությամբ, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման ինֆորմացիոն հովանավորն «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունն է: «Բետանեթ»-ի փոխանցմամբ` մրցույթի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների առաջխաղացումն է աշակերտների շրջանում, ինտերնետ գլոբալ համակարգչային ցանցի կիրառումը կրթական նպատակներով, նոր կրթական տեխնոլոգիաներում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի բարձրացումը, ինչպես նաեւ դպրոց-ծնող, ծնող-աշակերտ եւ դպրոց-աշակերտ երկխոսության խթանումը: Մրցույթի հաղթողը «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կարժանանա 300.000 ՀՀ դրամ արժեքով մրցույթում հաղթած կայքի նախագծի կյանքի կոչման, 1 տարով սպասարկման ծառայություններն ստանալու իրավունքին: Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. փետրվարի 25-ը, արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2010թ. մարտի 01-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter