HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայկական արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում»

Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը, այսօր պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ այն արտադրանքները, որոնք արտահանվում են Հայաստանից որակական եւ գնային առումով մրցունակ են միջազգային շուկայում: «Եթե որակյալ չլինեին, այդ ապրանքները չէին արտահանվի, եթե արտահանվում եւ վաճառվում են, ուրեմն մրցունակ են»,- ասաց պարոն Սաֆարյանը եւ ավելացրեց, որ անցած տարի կոնյակ եւ գինի արտահանողները նվազեցրել են արտահանման քանակը: Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ եթե հայրենական արտադրողի համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ապա ապրանքի ինքնարժեքը կթանկանա եւ գնի առումով մրցունակ չի լինի միջազգային շուկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter