HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվել են 2009 թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները: ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը Սերգեյ Կապինոսին առաջարկել է ամփոփել 2010 թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը եւ շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում: Կողմերը քննարկել են նաև եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter