Գետափնյա համայնքում տներ են ջրալցվել
Երեկ տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի ոռոգման առվի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրալցվել է մի քանի տուն:
Դեպքի վայր է մեկնած մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը պարզվել է, որ հորդառատ անձրևների հետևանքով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոյուղաջրերի ցանցում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը և, չունենալով բավարար թողունակություն, կոյուղաջրերը մեծ քանակությամբ լցվել են ոռոգման առուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոռոգման առվից ավտոկռունկով դուրս են բերվել երկաթբետոնե խոշոր տրամաչափի 2 խողովակներ, որոնք իրենց հերթին ջրի մակարդակի բարձրացման պատճառ էին դարձել: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ ջրալցվել են 9 տուն և հարակից տնամերձ հողամասեր: Նույն օրը ջրի մակարդակն իջել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել