«Հետքի» հյուրն է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը
Արմեն Ղուլարյանին ուղղված Ձեր հարցերը տեղադրեք մեկնաբանությունների դաշտում:
Արմեն Ղուլարյան ծնվել է 1954թ. սեպտեմբերի 25-ին, Իջևան քաղաքում: 1971թ. ավարտել է Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարարական ֆակուլտետը։
1976թ. ավարտելով այն, ստացել է ճարտարապետի մասնագիտություն եւ աշխատանքի անցել Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում՝ որպես խմբի ղեկավար։
1980-1988թթ. աշխատել է որպես Իջեւանի շրջանի գլխավոր ճարտարապետ։
1988-1990թթ. աշխատել է ՀԿԿ Իջևանի շրջկոմում՝ շինարարության, արդյունաբերության բաժնի վարիչ։
1990թ. նշանակվել է Իջեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար:
1991թ. ընտրվել է Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ եւ աշխա տել մինչև 1996 թվականը:
1996թ. նոյեմբերին ընտրվել է Իջեւանի քաղաքապետ, այդ պաշտոնում աշխատելով մինչև 1999թ. փետրվարը։
ՀՀ կառավարության 1999թ. փետրվարի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ, ուր աշխատում է առ այսօր։
1996 թ. ՀՀԿ անդամ է, 1999 թվականից ` ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության խորհրդի նախագահը:
Ճարտարապետների միության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել