HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ոստիկանության աշխատողը` խուլիգանական գործողությունների մասնակից

2009 թ. նոյեմբերի 8-ին` ժամը 20:00 սահմաններում, Յակով Աղաջանյանն իրեն ամրացված, Ասկերանի հարկային տեսչությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի 006 ՕՏ 90 պետհամարանիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին եւ մեկնել է դեպի Ասկերան քաղաք: Այս մասին հայտնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը: ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Ամիրյանը, լինելով հանգստյան մեջ, բջջային հեռախոսով տեղեկացել է Յա.Աղաջանյանի կողմից խախտումներ կատարելու մասին: Ա.Ամիրյանը իր անձնական «Վազ 2103» մակնիշի 33 ԼՏ 966 պետհամարանիշի ավտոմեքենայով ներկայացել է Ասկերան քաղաքում գտնվող «Կարեն Աղաջանյան» ԱՁ խանութ, որտեղ Յա.Աղաջանյանին կարգադրել է ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության Ասկերանի շրջբաժին: Այդ կապակցությամբ առաջացած լեզվակռվի ընթացքում Ա.Ամիրյանը եւ Յա.Աղաջանյանը կոպտորեն խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են արտահայտել եւ հարվածներ հասցրել միմյանց: Նրանք միաժամանակ դիմադրություն են ցույց տվել դեպքի վայր ժամանած անձանց, ովքեր փորձել են վերականգնել հասարակական կարգը: Յա.Աղաջանյանի եւ Ա.Ամիրյանի լեզվակռվի ընթացքում նշված վայր է ներկայացել վերջինիս ընկեր Նվեր Քոչարյանը, որը նույնպես կոպիտ կերպով խախտել է ասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ եւ հայհոյանքներ արտահայտելով` հարվածներ է հասցրել Յակով Աղաջանյանին ու Կարեն Աղաջանյանին: Նշված փաստի առթիվ ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը հարուցել է քրեական գործ` ԼՂՀ Քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Քրեական գործը նախաքննության ավարտման փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter