HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է 450 սիգ և 1585 գետի կողակ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 2010 թ. փետրվարի 8-ին մարզերում իրականացրել է ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 450 հատ սիգ տեսակի ձուկ: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, առգրավված ձուկը հանձնվել է լսողական և տեսողական խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցին: Վայոց Ձորի Արփի գյուղի տարածքով հոսող Արփի գետում մի խումբ որսագողեր արգելված միջոցներով (էլեկտրական հոսանքով) որսացել են 1585 հատ գետի կողակ տեսակի ձուկ: Այս ձկները ևս առգրավվել են և կտրամադրվեն հատուկ դպրոցներին: Բնության հասցված վնասը կազմել է 1 մլն 585 հզ. դրամ: Հարուցվել է քրեական գործ, նյութերը ուղղարկվել են դատախազություն: Հայտնաբերվել է անօրինական որս անելու մեկ փորձ, ինչի արդյունքում առգրավվել է որսի գործիք հանդիսացող 2 հարթափող հրացան: Գործերը վարչական վարույթում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter