HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԴԱՀԿ հարկադիր կատարողն ու դատավորը խախտել են օրենսդրության պահանջները

ԼՂՀ դատախազությունն ավարտել է ԼՂՀ Քր.օր.-ի 315 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Կարեն Ահարոնյանը, աշխատելով ԼՂՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում որպես հարկադիր կատարող, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի տված` «Ենգիբարյան» ՍՊԸ-ից հօգուտ պետությանը 43.770.500 դրամ գումար բռնագանձելու մասին թիվ 05-8 կատարողական թերթի հիման վրա, 02.06.07 թ. հարուցված թիվ 469/09 կատարողական վարույթի ընթացքում պարզել է, որ «Ենգիբարյան» անվանումով ՍՊԸ գոյություն չունի,

այլ ԼՂՀ պետռեգիստրում գրանցված է «Ենգիբարյան» ՓԲԸ, եւ որ կատարողական թերթում ու 23.04.09 թ. վճռում վրիպակ կա: Կ.Ահարոնյանը միջոցներ չի ձեռնարկել վրիպակն ուղղելու համար: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը: Կ.Ահարոնյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք է ցուցաբերել, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Նա շարունակել է կատարողական վարույթը եւ որոշում կայացրել վարույթն ավարտելու մասին` «Ենգիբարյան» ՍՊԸ գոյություն չունենալու ու գույքի բացակայության պատճառաբանությամբ, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Իր գործողություններով Կ.Ահարոնյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ԼՂՀ Քր.օր-ի 315 հոդվածի 1-ին մասով: «Նախաքննության ընթացքում վեր են հանվել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Բեգլարյանի կողմից գործող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման փաստեր, որոնց կապակցությամբ ԼՂՀ արդարադատության նախարարին ներկայացվել է միջնորդագիր հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին»,- նշում է դատախազության կայքը: ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ միջնորդագիրն այժմ քննարկման փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter