HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուզում եք իրական կյանքը չփոխել և փոխարենը դեկորատիվ փոփոխություններ կատարել»

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը սահմանել է Էրոտիկ բնույթի հետուստահաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին նախագիծ: «Հայելի» ակումբի հյուրերն էին Աշոտ Բլեյանը և Հեռուստառադիոյի ազգային հանձաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, ովքեր բանավիճում էին վերոնշյալ չափորոշիչների շուրջ: Ժ. Դադասյանը նշեց, որ սահմանված չափորոշիչները լայնորեն քննարկվում են , նախապես աշխատանքային մեծ խումբ էր ձևավորել` տարբեր ոլորտների ներկայացուցիչներից բաղկացած: Մոտ երկու ամիս աշխատանքներ են տարվել: Թեև շատ է խոսվում սերիալների որակի մասին, սակայն Ա. Բլեյանը նշեց, որ սերիալները եկան վերջում, դրանից առաջ էլ շատ բացասական երևույթներ տեղի ունեցել: Ա. Բլեյանը դեմ է սահմանափակումերին: Ժ. Դադասյանն էլ համաձայն է, որ սահմանափակել չի կարելի: Նա նշեց, որ իրենք չեն էլ գնացել այդ ճանապարհով. «Հանձնաժողովը գնացել է այն ճանապարհով, թե ինչ է կարելի` սակայն գիշերվա 12-ից մինչև 6-ը»,- ասաց նա: Նշվում է, որ եթերում բռնություն չպետք է լինի, բայց միաժամանկ հաճախ է ասվում, որ սերիալներում դա կա: Մի՞թե սերիալները պետք է տեղափոխեն գիշերը: Ժ. Դադասյանի կարծիքով` եթե սերիալում պարտադիր պետք է բռնություն լինի, թող այն եթեր հեռարձակվի ժամը 12-ից հետո: «Չի՞ կարելի առանց բռնության սերիալ անել»,- նշեց նա: Աշոտ Բլեյանն ասաց, որ այժմ, երբ հեռուստաընկերությունները, երբ լրագրողը չունեն ազատություն, և «ազատությունից օգտվող լրագրողը իր մտքերի համար հալածվում է», այդ ամենը չնկատելու են տալիս ու ուրիշ գործով են զբաղվում: «Ուզում եք իրական կյանքը չփոխել, բայց դրա փոխարեն դեկորատիվ փոփոխություններ կատարել: Ու մենք շարունակում ենք խորհրդային իրականությունը, որի դեմ պիտի պայքարեինք»: Ժիրայր Դադասայանն էլ նշեց, որ ընդհանրապես այսօր հեռուստատեսությունում պրոֆեսիոնալիզմի պակաս կա: «Այս չափորոշիչներն անպայման կնպաստեն, որպեսզի վերանայվի հեռուստատեսային պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա: Աշոտ Բլեյանի կարծիքով էլ` այս հերթական, ոչ իրավական, «ոտքի վրա արված» նախագծով ոչնչի չենք հասնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter