Աշոտյանը բժշկական համալսարանի խորհրդի նախագահն է
Փետրվարի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել է խորհրդի գործող նախագահ Ս. Սեյրանյանի հրաժարականը և փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 26 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է բուհի 2009 թվականի հաշվետվությունը և հաստատել 2010 թվականի նախահաշիվը: Համալսարանի խորհրդի նիստում քննարկվել են նաև բարձրագույն բժշկական կրթությանը, ոլորտում իրականացվող բարեփոխումներին և Բոլոնիայի գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել