HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Օլիգարխիան պատրաստվում է գրոհի

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի վճռաբեկ բողոքը «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործով»: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իարվասության դատարանը, ապա Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ԱԺ երեք օլիգարխ պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցադիմումի հիման վրա որոշել էր հօգուտ նշված պտագամավորներին թերթից բռնագանձել6 մլն դրամ` այս անձանց պատիվը արատավորելու համար:

Օրաթերթը հրապարակել է գործով կայացրած վճռից մի հատված. «Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը, Լևոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ԱԺ պատգամավորներ են և որպես ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորների` որպես օրնսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը: Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականն ունի չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի և ՀՀ ԱԺ-ի պատգամավորների հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար»:

Ստացվում է, որ «ՀԺ»-ի հրապարակումը այնքան է արատավորել պատգամավորներին, որ խոչընդոտել է նրանց հասարակական, պատգամավորական գործունեությունը: Երեկ օրաթերթը հաշվարկել է, թե վերը նշված պատգամավորները ԱԺ վերջին երկու հերթական նստաշրջաններին, որոնց ընթացքում գործով դատավարություն է ընթացել, ինչպես են մասնակցել ԱԺ աշխատանքներին:

Ռուբեն Հայրապետյան- ԱԺ վերջին 484 քվերակությունից ոչ մեկին չի մասնակցել (մասնակցությունը` 0 տոկոս)

Լևոն Սարգսյան-ԱԺ վերջին 484 քվերակությունից մասնակցել է 31-ին (մասնակցությունը` 6,4 տոկոս)

Սամվել Ալեքսանյան – ԱԺ վերջին 484 քվեարկությունից մասնակցել է 20-ին (մասնակցությունը` 4 տոկոս)

Մեկնաբանություններ (1)

Մոնդ
Խնդա՜ք ձեր ստեղծած պետությունով...: Խոսքը վերաբերվում է հայ հասարակությանը, որը այլասերման այն աստիճանի է հասել, որ սկսում էս ակամա ամաչել այս պետության քաղաքացի լինելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter