Որակավորվել է 9 աուդիտոր
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: 17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել Հաշվապահների միջազգային անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 5 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի փետրվարի 8-ի դրությամբ որակավորման վկայական ունի 124 աուդիտոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվոթյան և հասարակայնոթյան հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել